Գառնու ավագ դպրոցում



Էկատուրի գաղափարը տարածելը, էկոկրթական փոխանակման ծրագրերը շարունավում են:
Այսօր եղանք Գառնու ավագ դպրոցում:Ներկայացրեցինք Էկոտուր միջազգային ստուգատեսը, առաջարկեցինք դպրոցականներին անպայման մասնակցել, գալ Երևան, լինել մեր կրթահամալիրում, դառնալ մեր գործընկերը: Դպրոցականների հետ խոսում էինք Ազատ գետից, նրա սպառնացող վտանգից: Մենք տեսանք հայրենատեր, ըմբոստ պատանիների, ովքեր շատ մեծ վրդովմունքով էին խոսում ու պատրաստ էին պաշտպանել իրենց գետը ամեն գնով: Հուսով ենք, որ Էկոտուրին Գառնու ավագ դպրոցը կներկայանա հենց այդ նախագծով, կհանրայնացնի խնդիրը, լուծում կառաջարկի:

No comments:

Post a Comment